Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյանն ընդգծել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը

Մարտ 26,2025 16:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Էսենի եւ Յակոբ Հեդենսկոգի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խոսելով միջխորհրդարանական ակտիվ հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը մեր երկրի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում:

Կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հյուրերը, մասնավորապես, հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններով, ՀՀ-ԵՄ համագործակցությամբ, խորհրդարանական գործունեությամբ:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող փոխգործակցությանը՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Հանդիպմանը ներկա մեր երկրում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Շվեդիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը եւ խրախուսում արագ ստորագրումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31