Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը

Մարտ 26,2025 15:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՅՈՒՆԵՍԿՕի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև  երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալև Նոբույակի Նակաժիման (դաշնակահար):

Համերգային ծրագիրը կրում էր «Une vie d’Amour» խորագիրը. հնչել են մեծն շանսոնյեի սիրված, ծանոթ և անծանոթ երգերը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով  հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Արամ Հակոբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սին Ցյուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների նախագահ Իզաբել Դևինյը։

Պատվավոր հյուրերն իրենց խոսքում մեծապես արժևորել և կարևորել են Ազնավուր շանսոնյեի, արվեստագետի, հասարակական գործչի դերակատարությունը համաշխարհային երաժշտության զարգացման և համամարդկային արժեքների տարածման գործում։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդգծել է, որ Ազնավուրն իր ուրույն և անփոխարինելի տեղն է զբաղեցնում համաշխարհային երաժշտարվեստի գանձարանում։ Նրա ընդգծմամբ՝ մեծն շանսոնյեին նվիրված  եզրափակիչ համերգի անցկացումն այնպիսի բարձր միջազգային հարթակում, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանն է, մշակութային ժառանգության պահպանման համընդհանուր պատասխանատվության ուղերձի փոխանցում է։ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը միջոցառման կայացմանն աջակցելու համար։

Համերգին ներկա են եղել ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության գծով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիացի սենատորներ, Փարիզի քաղաքապետի տեղակալը, Վալանսի քաղաքապետը, պետական և տեղական ինքնակառավարման հաստատությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31