ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի պատգամավորական փորձը ցույց է տալիս, որ միշտ, երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում ԱԺ-ին՝ այս կամ այն պատգամավորին անձեռմխելիությունից զրկելու, տվյալ պատգամավորն այդ ամենը բացատրում է իր «հայրենասիրական նկրտումներով»․ այս մասին Ռուբեն Ռուբինյանն ասաց այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Լրագրողը նկատեց՝ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը հայտարարում է, որ իր դեմ սկսված գործընթացը կապված է Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իր անհամաձայնության հետ։
«Պատերազմի առիթ չկա եւ հիմք չկա»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ պատերազմի վտանգը միշտ կա, քանի խաղաղության գործընթացը չի հասել իր տրամաբանական ավարտին։
Նա կրկնեց՝ ՔՊ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ վայրի շուրջ։ Ստեղծված իրավիճակը նա համարում է հանգուցալուծմանը մոտ, քանի որ կա համաձայնեցված տեքստ եւ մնում է այն միայն ստորագրել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ