«Հետք». Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում՝ Հաղարծին վանական համալիրից 257 մ հեռավորության վրա կառուցված ճոպանը (զիփլայնը) 2023 թվականից գործել է՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության և տեխնիկական անվտանգության փորձաքննության վկայագրի։ ՇՄԱԳ փորձաքննության այն ներկայացվել է 2025թ․ փետրվարի 20-ին։ Շահագործող ընկերությունը ժխտում է, թե ճոպանը գործել է նախկինում՝ ամեն կերպ քողարկելով այդ փաստը։
Ով է շահագործում զիփլայնը
Ճոպանի ՇՄԱԳ հայտը ներկայացրել է «Հաղարծին էքստրիմ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը գրանցվել է 2021թ․ հուլիսին։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ հիմնադիր-տնօրենը Թեղուտում հաշվառված Նարա Վարդանյանն է։
Նարա Վարդանյանի հաշվառման հասցեում գրանցված է նաև Թեղուտի նախկին գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ Արագած Թամրազյանը, որն էլ տնօրենի պաշտոնում փոխարինել է Նարա Վարդանյանին 2024 թվականին։
Կարդացեք նաև
Արագած Թամրազյանը, հիշեցնենք, 2013թ․ Դիլիջանում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո հետախուզման մեջ էր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: