Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ»-ը կստանձնի Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի վարքով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու գործընթացը

Մարտ 26,2025 15:18

ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը դատապարտում է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կստանձնի այս հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու լրագրողի դիմումին ընթացք տալու գործընթացը։

«Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը չի համապատասխանում պատգամավորի վարքագծին, բացի այդ՝ Անդրանիկ Քոչարյանը նաեւ սեքսիզմի դրսեւորումներով է իր խոսքը համեմել, ինչը ՀՀ Սահմանադրությամբ արգելված է»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ Անդրանիկ Քոչարյանը միանշանակ պետք է պատասխանատվություն կրի։ Ըստ նրա, եթե ՔՊ-ն չի ցանկանում կրել Անդրանիկ Քոչարյանի վարքագծի խարանը, պետք է ընդառաջ գնա հանձնաժողովի ձեւավորմանը։

Բանախոսի փոխանցմամբ, լավ կլինի որ ձեւավորվելիք հանձնաժողովի աշխատանքները ընդդիմությունը ղեկավարի, որպեսզի հարցի քննարկումը լուծում ստանա, ոչ թե ընթացակարգային բնույթ կրի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31