Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով դատական նիստում այսօր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էր նիստերի դահլիճում ի նշան բողոքի պառկել հատակին: Դատարանի նկատողությունները, նախազգուշացումները չլսելով՝ Գասպարին շարունակեց պառկած մնալ այնքան ժամանակ, մինչեւ կարգադրիչները նրան գրկած դուրս հանեցին նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է նախկին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու համար։
Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում նկատել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» եւ նմանատիպ այլ արտահայտություններ:
Հիշեցնենք նաեւ, որ պատգամավորի հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել ու ոստիկանների կողմից խոշտանգման էր ենթարկվել:
Կարդացեք նաև
Դատական նիստը Գասպարիի բողոքի ցույցի պատճառով մի որոշ ժամանակով հետաձգվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ