Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին պայմանագիր պետք չէ. մենք կարող ենք սուրճ պատվիրել և հանգիստ դիտել, թե ինչպես է Հայաստանը կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները»

Մարտ 26,2025 15:14

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Echo Baku» ալիքում կազմակերպված այս քննարկման ժամանակ երկու ադրբեջանցի բանավիճում են, թե պե՞տք է արդյոք Բաքուն ստորագրի համաձայնեցված թուղթը, թե՝ ոչ։ Քննարկման ընթացքում հնչում են բազմաթիվ ուշագրավ ինքնախոստովանական արտահայտություններ, դրանցից մեկը նոյեմբերի 9-ի դրույթների խախտման մասին է, մեկ այլ դրվագում ստորագրմանը դեմ հանդես եկողը ասում է, եթե ստորագրենք Երևան չենք կարող մտնել, «Արևմտյան Ադրբեջան»-ից չենք կարողանա խոսել, նա պնդում է՝ թղթի ստորագրում պետք չի, քանի որ Բաքուն գործընթացի ժամանակ հասնում է առավելագույն արդյունքի՝ դիմացը չստանձնելով որևէ պարտավորություն։

Իսկ ով կողմ է, ասում է, որ հետո ՀՀ-ում իշխանություն կփոխվի, իսկ իրենք արդեն լավ ձեռքբերումներ ունեն, բացի այդ նա դիտում է տնտեսական էքսպանսիան որպես միջոց Հայաստանի հարցերը լուծելու (մի թեթեւ քիչ է ատում էլի հայերին):

Այս քննարկումից հետո հաղորդավարը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «…Ադրբեջանին իսկապես խաղաղ պայմանագիր պետք չէ. մենք կարող ենք սուրճ պատվիրել և հանգիստ դիտել, թե ինչպես է Հայաստանը կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները․․․»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31