Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ներքաշվել է անձնիշխանության մեջ, ինչպես Ռուսաստանում և Ադրբեջանում է. Le Monde

Մարտ 26,2025 15:06

Ermenihaber. Ֆրանսիական «Le Monde» պարբերականը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո ուշագրավ հոդված է հրապարակել։ Հոդվածում նշվում է՝ Թուրքիան ներքաշվել է անձնիշխանության մեջ, ինչպես Ռուսաստանում և Ադրբեջանում է։

Նշվում է, որ Իմամօղլուի կալանավորման գործողությունը փաստացիորեն նշանակում է Թուրքիայի անցում ավտորիտարիզմից դեպի անձնիշխանական ռեժիմ։

Հոդվածում արձանագրվում է, որ լրատվական միջոցները հսկվում են իշխանության կողմից.

«Այնուամենայնիվ, մինչ օրս ընդդիմությունը կարողացել էր ուժեղ թեկնածուներ առաջադրել: Սակայն Իմամօղլուին բանտ ուղարկելու դատավորի կայացրած որոշումը մտահոգություն առաջացրեց, որ Թուրքիան իր բազմակարծիք, բայց ճնշող համակարգից անցում է կատարում դեպի ռուսական կամ ադրբեջանական ոճի լիարժեք ավտորիտարիզմ»:

Համաձայն հոդվածի՝ Իմամօղլուի դեմ իրականացված գործողության նկատմամբ Արևմուտքը ցուցաբերել է անտարբեր արձագանք։

«Եվրամիությունն այս անգամ չցուցաբերեց այն դիրքորոշումը, որը ցուցաբերել էր Գեզիի ցույցերի ժամանակ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31