Մեծագույն, գերագույն ստեղծագործական նվաճումի արդյունք է Լորիս Ճգնավորյանի հեղինակած «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի երևանյան պրեմիերան, որն իր հերթին Իրանում ստեղծված առաջին օպերան է պարսկական իրականության մեջ ընդհանրապես և նույնպես մի «առաջին» էլ կա՝ խոսքը այս օպերայի բեմադրող ռեժիսորի` Յարթա Յարանի մասին է, որի համար «Ռոստամ և Սոհրաբը» առաջին օպերային բեմադրությունն է: Ազգային օպերային թատրոնում մարտի 31-ին կկայանա այս օպերայի պրեմիերան և հանդիսատեսը ականատես կլինի տաղանդաշատ «Առաջինների շքերթին»:
Թատրոնում արդեն սկսվել են բեմական փորձերը և Յարթա Յարանը մեզ մեկ-երկու րոպե տրամադրեց: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ ինքը ներկայացման ոչ միայն բեմադրող ռեժիսորն է, այլ նաև զգեստների ու բեմադրության նկարիչը, իսկ ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորն է մաեստրո Ճգնավորյանը: Ասաց նաև, թե իր օգնականն է Արա Ասատուրյանը, լուսային նկարիչը Եվգենի Գանսբուրգը:
«Ուղիղ 30 տարի Իրանում ստեղծում եմ ոչ միայն դրամատիկական բեմադրություններ, այլև ֆիլմեր: Արդեն 15 տարի է՝ մաեստրոյի հետ միասին ենք աշխատում: Այս տարիներին Ճգնավորյանի հետ այնքան ենք մտերմացել, որ կատակասեր մաեստրոն ինձ հաճախ ասում է ` ինձանից ավելի հայ ես, իսկ Երևանի օդանավակայանում դիմավորելիս էլ ասաց` բարով ես եկել տուն: Ճիշտ է, առաջին անգամ եմ Երևանում, բայց այստեղ ես ինձ հիանալի եմ զգում, խորթ չեմ զգում»,-հայտնեց արվեստագետը:
Կարդացեք նաև
Հավելելով նշեց, թե հիացած է օպերայի շենքի, իր խոսքով` շքեղ ճարտարապետությամբ:
Իսկ ընթացող փորձերի մասին էլ հայտնեց հետևյալը. «Փորձերի ընթացքից գոհ եմ: Հայ երաժիշտները ամենաբարձր մակարդակով են տիրապետում իրենց գործին, թատրոնում կարգապահությունն էլ պատշաճ մակարդակի վրա է դրված: Ինչ վերաբերում է բեմադրությանը` շատ դեկորախեղդ չէ, մինիմալ դեկորային լուծումներով է` ազատ բեմն է, մեներգիչները, երգչախումբը, միմյանց նույնպես իրենց ազատ կզգան: Եվ այս տարածքային ազատության դեպքում հանդիսատեսը կկարողանա ազատ հետևել բոլոր արտիստներին, նրա աչքից չի վրիպի դերասանական խաղի և ոչ մի մանրուք»:
Կարծես իրեն հույս տալով՝ հատուկ նշեց, թե ներկայացումը դիտարժան կլինի: «Ինչպես գիտեք՝ առաջին անգամ եմ օպերա բեմադրում և արդեն սիրահարված եմ այս գործին: Չգիտեմ, գուցե Ճգնավորյանը «Ռոստամ եւ Սոհրաբից» հետո իր մյուս օպերաների բեմադրություններն էլ նախաձեռնի և դարձյալ ինձ վստահի: Այս դեպքում գուցե ժամանակից շատ առաջ եմ անցնում…: Չգիտեմ՝ գիտե՞ք, թե՞ ոչ, Ճգնավորյանը Պարսկաստանի օրհներգի հեղինակն է, նրա անմիջական մասնակցությամբ են ստեղծվել Թեհրանի արտգործնախարարության շենքը, ռադիոտունը, Խոմեյնի դամբարանը, առաջին անգամ Թեհրանում սկսել է գործել ծերանոց, դեղատուն, լուսանկարչատուն, առաջին հայերեն գիրքն է տպվել Պարսկաստանում և այլն: Որ մեկն ասեմ, որ մեկը: Հիմա էլ առաջին` ազգային «Ռոստամ և Սոհրաբ» օպերան»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա՞յս հիմարությունները ով է շարադրել?
1֊Ճգնավորյանը Պարսկաստանի օրհներգի հեղինակն է,
2.նրա անմիջական մասնակցությամբ են ստեղծվել Թեհրանի արտգործնախարարության շենքը, ռադիոտունը, Խոմեյնի դամբարանը,
3.առաջին անգամ Թեհրանում սկսել է գործել ծերանոց, դեղատուն, լուսանկարչատուն,