Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանաշենը Արծվաշենով փոխանակելու հարցը ՔՊ-ում քննարկվել է․ Հովիկ Աղազարյան

Մարտ 26,2025 14:46

«Այնքան ինձնից բան ներկայացնում եմ, որ անցած տարի խմբակցությունով մենակ ես հարց լուծեցի՝ իր դեմ։ Իմացա՞ր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ հարցից՝ այդ ի՞նչ տեղեկություններ ունեք, այդ ի՞նչ վտանգ եք ներկայացնում ՔՊ-ի համար, որ Ձեզ ուզում են ճնշել, մեկուսացնել, վրդովվեց ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հիշեցմանը, որ ինքը հայտարարել էր՝ իր անհամաձայնությունը ՔՊ-ականների հետ Ադրբեջանի հետ «Խաղաղության համաձայնագրին» է վերաբերվում, պարզաբանեց՝ միգուցե Նիկոլ Փաշինյանն է ճիշտը, բայց ինքն իր տեսակետն ունի եւ օրինակ բերեց․ «Եթե Ալիեւն ասում է, որ Տիգրանաշենը պիտի տաս մեզ, Արծվաշենը վերցնես ձեզ, ես չգիտեմ՝ դա ասո՞ւմ է, թե՞ չի ասում, իսկ Տիգրանաշենը մեր շրջանի գյուղ է, ես գիտեմ այդ գյուղն ինչ վիճակում է գտնվում, ապա դա խաղաղության ձգտող հարեւան պետության նարատիվ չի։ Եթե Ալիեւն ասում է՝ փախստականները պետք է վերադառնան Բաքու, Սումգայիթ՝ հայերը, ադրբեջանցիներն էլ ստեղ պիտի վերադառնան, ապա դա խաղաղության նարատիվ չի․ երկու ժողովուրդների միջեւ հսկայական արյուն է հոսել, այդ արյունը չի չորացել, դրանք կլինեն նոր էսկալացիայի հիմք։ Երեք տարի է այս անհանգստությունն է իմ մոտ, եկանք՝ հասանք այս օրերին ու պարզվում է՝ ադրբեջանական կողմը այդ հարցը բարձրացնում է։ Էս հարցերին այդքան թեթեւ մի վերաբերվեք»։

Հովիկ Աղազարյանը վստահեցրեց՝ Տիգրանաշենի հարցը քննարկվել է եւ դա բոլորին է հայտնի, իսկ իշխանական շրջանակների հայտարարություններին, որ անկլավների հարց չի քննարկվել, հակադարձում է՝ անկլավների հարցը ճշգրտվում է սահմանազատման-սահմանագծման գործընթացում։ Տիգրանաշենի հանձնումով, ըստ նրա, ամեն ինչ չեզոքացվում է եւ «մնացածը խաղ ու պար է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31