Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում»

Մարտ 26,2025 14:31

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ նիստում ներկայացնում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը։

Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ Հովիկ Աղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Աննա Վարդապետյանին, ասաց․ «Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանը խնդրանքը՝ մանդատը վայր դնելու մասով, եւ դուք եկել եք Ազգային ժողով նրա հետեւից։ Տիկին դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ նշեց․ «Ձեր խուսափողական պատասխանները իսկապես փաստում են, որ խնդիր եք տեսնում մեր բարձրացրած հարցերին շրջանակներում։ Դուք հիմա ապացուցում եք, որ, այո, իսկապես գործին միջամտություն եղել է։ Եվ, այո, այս գործը հիմա եք բերել, որովհետեւ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է մանդատը վայր դնել, հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի sms պահանջը»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց․ «Բոլորին էլ հայտնի է, որ Հովիկ Աղազարյանն իր չորկողության պատճառով մանդատը չդրեց, դրա համար դուք այսօր այստեղ եք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31