Ես ենթարկվում եմ քաղաքական ճնշումների, որովհետեւ վարչապետի հետ մշտապես եղել եմ ընդդիմախոսի դիրքերում․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ու այդ պատճառով՝ քանի որ «ինձ խելոք չեմ պահել», իր բնութագրմամբ, իր նկատմամբ վերաբերմունք է ձեւավորվել ՔՊ-ական թիմում։ Խոստանում է՝ էլի «խելոք չի պահելու իրեն»։
«Հիմա Նիկոլ Փաշինյանին կհամեմատեմ Վազգեն Սարգսյանի հետ, երկրորդ Վազգեն Սարգսյանի՝ Վազգենի հետ»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին Հիսուսի հետ էր համեմատում՝ հիմա ո՞ւմ հետ կհամեմատի։ Նա նախ հստակեցրեց՝ Հիսուսի հետ չի համեմատել, այլ՝ «մտածել եմ, որ կարող է Հիսուսը գոյություն ունեցած լինի» ու չի փոշմանել իր այս կարծիքի համար։ Ավելին, մինչեւ իր հետ կատարվածը «տեր է» ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի բոլոր արածներին։
«Ես երկու Վազգեն Սարգսյան եմ ճանաչել․ մեկը՝ Վազգեն Սարգսյանը, այն պայծառ ու լուսավոր տղան էր, որը ելավ հայրենիքի համար կռվի։ Երկրորդ Վազգենը դա արդեն պետական գործիչ Վազգենն էր, ով հայտարարեց, որ՝ եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոսով էլ ձայն հավաքեր, չէինք թողնի գար իշխանության»։
Ըստ Հովիկ Աղազարյանի, դա նույն իրավիճակն է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն է նշանակելու ԲԴԽ նախագահին․ «Ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ՝ սպանեցին․ ստեղ տեսնենք ի՞նչ է լինելու վերջը»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ «Քաղաքացիական պայմանագրի» կամավորական ջոկատը 2016-ին, որի կազմում էր Հովիկ Աղազարյանը