Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում ներկայացնում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը։
Հովիկ Աղազարյանն իր ելույթում ասաց, որ այս ամենն իր նկատմամբ քաղաքական ճնշում է։ «Խաղաղության պայմանագրի հետ կապված ես տարբեր տեսակետներ եմ հայտնել։ Այս ամեն ինչը վարչապետին թվացել է, թե ես խանգարում եմ պետական կարեւոր նշանակություն ունեցող հարցերի ընդունմանը, իմ համեստ կերպարով որոշակի անհարմարություններ կարող եմ առաջացնել։ Եվ հետեւաբար ինքը գնացել այս ճանապարհով՝ ինձ մեկուսացնելու, քաղաքականությունից հեռացնելու։ Եթե սա է գինը, եթե եւ խաղաղության պայմանագիրը, եւ խաղաղության պայմանագրի հետ կապված հետագա ամեն ինչը կլինի մեր պետության համար օգտակար, ապա, ոչինչ, թող ես այդ գինը վճարեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով ենթադրյալ կաշառքի գործին, Աղազարյանն ասաց՝ պարտքով գումար է վերցրել տվյալ մարդուց։ «ՔՊ խմբակցության երկու պատգամավորներից էլ եմ պարտքով գումար վերցրել, վաղը ասեն՝ Հովիկին կաշառք ենք տվե՞լ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Հովիկ Աղազարյանը նաեւ հայտարարեց․ «Եթե վարչապետը վերարտադրվի որպես վարչապետ, ապա ինքը կդառնա ավտորիտար ղեկավար։ Ավտորիտար ղեկավար ունենալու դեպքում մեր այսօրվա պայմաններում դա շատ վտանգավոր կլինի մեր պետականության համար։ Ես իմ համեստ ներդրումը պետք է բերեմ, ամեն ինչ կանեմ, որ չվերարտադրվի պարոն Փաշինյանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հովիկ Աղազարյանը նաեւ ուշագրավ հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանի մասին․ «Պարոն վարչապետն ուներ թերություն՝ ինքն իրեն համարում էր բացառիկ շատ դեպքերում։ Ես այդտեղ սարսափելի բան չէի տեսնում, որովհետեւ իր մյուս արժանիքները գերակշռում էին։ Եվ ես մտածում էի, որ ժամանակի ընթացքում մենք մեր դիտողություններով ու խոսելով ընենց կանենք, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Բայց ժամանակը գնաց առաջ, եւ իր մոտ այդ ամեն ինչը սրվեց, խորացավ։ Իր այդ բացառիկության զգացողությունը ես զգացել եմ մոտ մեկ տարի առաջ, արդեն ինքը որեւէ մեկին չէր լսում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արխիվային լուսանկար. Հովիկ Աղազարյանը 2018-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Գյումրիից քայլարշավի խմբում
Այնքան սահուն է պարոն Աղազարյանի անցումը մանր եղջերավոր անասուններից Նիկոլ Փաշինյանի անձին, որ առանձնապես տարբերություն չի նկատվում։