Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից. Սուրեն Սարգսյան

Մարտ 26,2025 13:55

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չէի շտապի մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել: Առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերին և զարգացումներին որոնք տեղի են ունենում Պուտինի և Թրամփի միջև, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում:

Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից:

Իհարկե Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան և դրա մասին գրել եմ այստեղ:

Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ:

Հիմա բոլոր այս գործոնները չկան և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31