«Երկու հոգի իրար հետ պայմանավորվել են՝ մի դեպքում, իմ փոխարեն պայմանավորվել են, իմ փոխարեն որոշել են։ Իհարկե, որ ծանոթացա նյութերին, պարզվեց լուրջ բաներ են տեղի ունեցել․․․ դե կասեմ իմ ելույթում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված վարույթին, ինչի արդյունքում այսօր ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել խորհրդարանին՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար ։
Աննա Վարդապետյանի ռեպլիկին, որ Հովիկ Աղազարյանն իր ցուցմունքում չի ժխտել, որ գումար է վերցրել, պարզապես գումարի չափն է վիճարկել, Հովիկ Աղազարյանը հակադարձեց, ասելով, որ Արամ Մկրտչյանն իր սանիկն է, ինքը նրա հարսանիքի քավորն է ու քանի որ հիփոթեքային վարկով բնակարան էր վերցրել՝ տունը վերանորոգելու համար որոշակի դժվարություններ ուներ, Արամն օգնել է՝ պարտքով գումար է տվել ութ հազար դոլար, որն ինքը վերադարձրել է փաստաթղթավորված․ «Ինքը երբեք չի ասել՝ 27 հազար դոլար պարտք եք, պարոն Աղազարյան»։
«Արամ Մկրտչյանը գրել է Հայկ Նազարյանին, որ Աղազարյան Հովիկին փող եմ տվել, 23 հազար դոլար իբրեւ թե, որ գործ անի եւ ինքը էդ գործը չի արել, ոչ էլ փողն է հետ տալիս․․․ Արամ Մկրտչյանը, հետո պարզվեց, որ ինքը դատապարտված էր հինգ տարի, ինքն էլ փախուստի մեջ է»,- իր հեռախոսում հայտնաբերված եւ գործի հիմքերից հանդիսացող գրագրության մասին մանրամասնեց Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ ինքը Արամ Մկրտչյանի քավոր դառնալուց հետո է իմացել նրա մութ գործերի մասին ու շատերին փրկել է նրա թակարդն ընկնելուց։
Հաջորդ գործը վերաբերում է ապօրինի տրված վարորդական իրավունքներին, որը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տիրույթում է։ Հովիկ Աղազարյանը գործի նյութերին ծանոթանալիս զարմանքով հայտնաբերել է, որ մարդիկ իր անունն էլ են տվել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ