Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ իրավական առումով տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև: Բնական է՝ ոչ. Ալեն Սիմոնյան

Մարտ 26,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական բանավեճի մեջ մտնել, և նրանք, ովքեր այս բանավեճը փորձել են բացել, պետք է հիշեն, որ երբ ես բան եմ ասում, այն էլ հրապարակային, իմ ասածներին մշտապես առնվազն մեկ-երկու հիմնավոր ապացույց/փաստարկ ունեմ:

Եվ այսպես, կա՞ արդյոք իրավական առումով տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև:
Բնական է՝ ոչ, ինչի մասին ասում է՝ Vienna Convention on the Law of Treaties-ը:

Ի՞նչ են պայմանագրերն ու միջազգային համաձայնագրերը.
Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան սահմանում է պայմանագիրը՝ որպես «միջազգային համաձայնագիր, որը կնքվել է պետությունների միջև գրավոր ձևով և կարգավորվում է միջազգային իրավունքով՝ անկախ նրանից, թե այն ձևակերպված է մեկ փաստաթղթով, թե փոխկապակցված մի քանի փաստաթղթերով և անկախ նրա հատուկ նշանակությունից»։

Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներ, միջազգային համաձայնագրեր, դաշնագրեր, եզրափակիչ ակտեր, խարտիաներ, փոխըմբռնման հուշագրեր (MOU-ներ), արձանագրություններ, պակտեր, համաձայնություններ և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններ (սահմանադրություններ)։
Սովորաբար այս տարբեր անվանումներն իրավական նշանակություն չունեն միջազգային իրավունքի տեսանկյունից, այսինքն փաստաթղթի՝ պայմանագրի կարգավիճակ ունենալու հարցում անվանումը էական չէ։

Պայմանագրերը կարող են լինել երկկողմ (երկու կողմերի միջև) կամ բազմակողմ (մի քանի կողմերի միջև), և սովորաբար դրանք պարտավորեցնող են միայն այն կողմերի համար, որոնք ստորագրել են պայմանագիրը։ Համաձայնագիրն «ուժի մեջ է մտնում» այն ժամանակ, երբ կատարվում են այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ պայմանները, որոնք նշված են պայմանագրում։ Երկկողմ պայմանագրերը սովորաբար ուժի մեջ են մտնում այն օրը, երբ երկու կողմերն էլ համաձայնվում են դրանց կիրառման վերաբերյալ։

հղումը՝ այստեղ:

Հ.Գ. Այո, կրթվելը նորաձև է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31