Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում ներկայացնում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը։
Հովիկ Աղազարյանը հարցրեց Աննա Վարդապետյանին․ «2024 թվականի հունվարին ես Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում հաղորդում եմ տվել ձեր միջնորդության մեջ նշված Արամի, Գոհարի եւ Հայկ Նազարյանի հետ կապված, բայց Քննչական կոմիտեն վարույթ չի ընդունել։ Երբ դուք շատ պարզ գործից գործ եք անջատում ու ուղարկում դատարան, որտեղ Աշոտիկ Կամավոսյանը չգիտեմ ինչ ճնշումների տակ ցուցմունք է տալիս, արդյոք չի խախտվո՞ւմ իմ պաշտպանվելու սահմանադրական իրավունքը։ Աշոտիկ Կամավոսյանին ես առաջին անգամ տեսել եմ առերեսման ժամանակ։ Էդ մարդը հիվանդ մարդ է, կարող է՝ չգիտեմ ինչ մեղք էլ իր վրա վերցնի, մենակ թե շուտ պրծնի էս տանջանքից, եւ դատարանի որոշում կարող է լինել, որ ինքն ինձ կաշառք է առաջարկել։ Բա իմ պաշտպանվելու իրավունքը որտե՞ղ մնաց, տիկին դատախազ»։
Աննա Վարդապետյանն ասաց, որ Աշոտիկ Կամավոսյանի կողմից իր վրա ճնշումների որեւէ փաստ չի արձանագրվել, չգիտի, թե Հովիկ Աղազարյանը որտեղից է նման հետեւություն անում։ «Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ, կարդացեք ձեր ցուցմունքները։ Գումարի չափն եք վիճարկում միայն»,- ասաց Վարդապետյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ