Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին

Մարտ 26,2025 11:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ucom-ը, լինելով նորարարական և տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի ակտիվ աջակից, հայտարարում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին միանալու մասին։

«Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Տաշիրի մշակույթի կենտրոնում։

Ոչ միայն Ucom-ն աջակցում է միջոցառման կազմակերպմանը, այլ նաև ընկերության աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են աշխատանքներին՝ որպես մենթոր, պանելային քննարկման մոդերատոր և այլն։

Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։

«Մեզ համար մեծ պատիվ է լինել այս ֆորումի մի մասը և կիսվել մեր փորձով։ Բայց նաև ուրախ ենք լսել երիտասարդների գաղափարները, քանի որ հաճախ նրանք ավելի բաց են փոփոխությունների նկատմամբ։ Մենք Ucom-ում միշտ պատրաստակամ ենք աջակցելու նման նախաձեռնությունների Հայաստանի տարբեր մարզերում՝ երիտասարդների գաղափարները լսելի դարձնելու և զարգացնելու համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«ՄԵՄ-ը միշտ առաջնահերթություն է տվել մարզերում ապրող երիտասարդների ինքնադրսևորմանն ու զարգացմանը։ Այս ֆորումը ևս մեկ կարևոր քայլ է՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելու, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի նաև իրենց համայնքներից դուրս։ Իսկ համագործակցությունը և համախմբվածությունը մեր հաջողության բանալին են։ Ucom-ի նման գործընկերների ներգրավվածությունը ցույց է տալիս, որ բիզնեսը, հասարակական հատվածը և համայնքները կարող են միավորվել՝ հանուն երիտասարդների զարգացման», – ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։

Ֆորումը, որը կհամախմբի 500 կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների, երիտասարդներին հնարավորություն կտա փոխանակվել փորձով Հայաստանի առաջատար մասնագետների, գործարարների և մտավորականների հետ։

Նշենք, որ մարզային ֆորումի ընթացքում սպասվում են ելույթներ պատանի խոսնակների կողմից, հարցուպատասխան սեսիաներ, ցուցադրություններ, համագործակցային կապերի ստեղծում, պանելային քննարկում, և վերջում՝ եզրափակիչ համերգ՝ օրը տոն դարձնելու նպատակով։

Երիտասարդների թվային և տեխնոլոգիական կրթությունը մեծ տեղ է զբաղեցնում Ucom-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում։ Այս միջոցառման աջակցությունը նաև համապատասխանում է ընկերության այն մոտեցմանը, ըստ որի երիտասարդներին անհրաժեշտ է հնարավորություններ տրամադրել սովորելու, զարգանալու և իրենց գաղափարներով ու նախաձեռնություններով տարբեր ոլորտներում փոփոխություններ առաջարկելու համար։

 

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։ 

Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 100 փորձառու մենթորներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31