Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։
Հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է.
«Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։
Կարդացեք նաև
Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի վրա նոր հարձակում սկսելուց։
Օրեր առաջ այդ մասին էր նշել նաև ամերիկագետ Սուրեն Սարգսյանը.
«Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։ Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։ Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում»։
Սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հարձակվի մեզ վրա։
Քանի դեռ Հայաստանում ներկայիս կապիտուլյանտական խմբավորումն է իշխում, հարձակման ու պատերազմի վտանգը շատ մեծ է։
Սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից սա (և մի շարք այլ զարգացումներ Սիրիայում, Թուրքիայի ներսում և Ուկրաինայում) մեզ համար փոքր ու ժամանակավոր պատուհան է՝ այդ թվում երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար։