ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել են անվտանգության և առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։
Պետդեպարտամենտի հաղորդագրությունում նշվում է նաև, որ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Պետքարտուղար Ռուբիոն հանդիպմանը նաև իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ։