Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում էսկալացիան ցանկացած դրսևորմամբ անընդունելի է՝ համաձայնել են Փաշինյանը և Ռուբիոն

Մարտ 26,2025 10:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին։

Պետդեպի մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսը նշում է՝ ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ վարչապետը համաձայնել են, որ Հարավային Կովկասում էսկալացիան ցանկացած դրսևորմամբ անընդունելի է:

Հեռախոսազրույցի ընթացքում որպես ռազմավարական գործընկերներ Ռուբիոն և Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը։

Նշվում է, որ «Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և ընդգծել տևական խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը դադարեցնելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում բերելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31