Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսը ֆրանսախոս քաղաք է, ինչը կարևոր հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար. Օլիվիե Դըկոտինյի

Մարտ 26,2025 12:42

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանի հետ այսօր ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին Գորիսում հյուպատոսություն բացելու հնարավորությանը, ինչպես նաև Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որը կանցկացվի Գորիսում հունիսի 2-3-ին։

Դեսպանը հատուկ ընդգծել է, որ Գորիսը ֆրանսախոս քաղաք է, ինչը կարևոր հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Նա նշել է, որ գալիք համաժողովն ուղղված է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը և համագործակցության նոր ուղիների բացահայտմանը։

Այցի շրջանակներում ԱԳՆ-ի և ՏԿԵՆ-ի գործընկերների հետ դեսպանը շրջայց է կատարել քաղաքում՝ գնահատելու տեխնիկական հնարավորությունները և քննարկելու համաժողովի կազմակերպչական հարցերը։

 

Գորիսի համայնքապետարան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31