Այսօր Ազգային ժողովը քվեարկելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագիծը, և ինչպես արդեն իշխող ՔՊ-ն հայտարարել է, իրենք դեմ են:
«Ժողովուրդ» օրաթերթը թվային տվյալներով ներկայացնում է տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնությունում միջին ամսական կենսաթոշակի քանակը։
2025 թվականին Ադրբեջանում միջին ծերության կենսաթոշակը կկազմի 569 մանաթ (≈ 335 դոլար), իսկ աշխատանքային միջին նպաստը կկազմի 494 մանաթ (≈ 291 դոլար):
Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտավորապես 24 000 ռուբլի (≈ 234 դոլար):
Այս դեպքում կենսաթոշակի չափը պետք է կազմի կորցրած եկամտի առնվազն 40%-ը։ Այսինքն, եթե 2025 թվականին 80 000 հազար ռուբլի է միջին աշխատավարձը, կենսաթոշակի չափը մոտավորապես հավասար է 32 000 ռուբլու (≈ 312 դոլար):
Կարդացեք նաև
Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 10 315 լիրա (≈ 292 դոլար): Առավելագույն վճարը կազմում է 25 000 լիրա (≈707 դոլար), որը սովորաբար ստանում են պետական հատվածի նախկին աշխատակիցները, ինչպիսիք են քաղաքապետները, նախարարները և վարչակազմի ղեկավարները: Դոկտորական կոչում ունեցող Թուրքիայի քաղաքացիների միջին կենսաթոշակը 18 000 լիրա է (≈ 509 դոլար):
Նշված ցուցանիշները համադրելով՝ հարկ է նշել, որ Հայաստանում ծերության միջին թոշակը ամենացածրն է. Վրաստանի հետ գրեթե նույն մակարդակում ենք, սակայն տարածաշրջանում ամենավերջին տեղն ենք զբաղեցնում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։