Լրահոս
Օրվա լրահոսը

Վերհանվել են վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ այլ հրապարակումներ ևս. Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել․ «Ժողովուրդ»

Մարտ 26,2025 10:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի «ֆեյքերի ֆաբրիկայի» գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ «Օրագիր news»-ի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա, ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։

Այս հրապարակման ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել էր, որ Տարոն Չախոյանի վարքագիծը` սոցիալական մեդիայում վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակման կատարումը, առերեւույթ կերպով կարող է հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկման կամ հեղինակության արատավորման։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը որոշել էր նշված դեպքի առթիվ հարուցել վարույթ։

«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովից պատասխանեցին, որ «վերհանվել են Տարոն Չախոյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների վերաբերյալ այլ հրապարակումներ ևս, ինչով պայմանավորված՝ իրականացվում է հավելյալ ուսումնասիրություն՝ հարուցվող վարույթի շրջանակներում դրանց ևս անդրադառնալու նպատակով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31