Այսօր «Սրբազան պայքար» շարժման անդամների «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» բողոքի ակցիային մի տղամարդ լուռ հետեւում էր:
Նա խիստ զարմացած էր, թե ինչու են քաղաքացիները անվստահություն հայտնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Տղամարդը երկար չկարողացավ լռել ու բանավեճի մտավ անվստահություն հայտնած երկու կանանց հետ:
Կարդացեք նաև
«Դուք վստահում եք, ձեր վստահությունը ձեզ պահեք»,- հորդորեցին երկու կանայք:
«Հերթով խոսեք, որ հասկանամ, սինքրոն մի խոսեք»,- արձագանքեց տղամարդը:
Կանանցից մեկն էլ ասաց, որ երկու օր առաջ Գյումրիում Փաշինյանի իշխանությանը չվստահելու ակցիային մասնակցած մի կնոջ այսօր աշխատանքից ազատել են. «Մարդը եկել է, պտիչկա է դրել, որ չի վստահում Փաշինյանին, այսօր նրան ազատել են պետական հիմնարկի աշխատանքից»:
Տղամարդը կասկածեց՝ բամբասանք է, ապա հարցրեց կանանցից՝ ինչու չեն վստահում Փաշինյանի իշխանությանը: Կանանցից մեկն այսպես արձագանքեց. «Որովհետեւ հանձնել է Արցախը, պատրաստվում է հանձնել Սյունիքը: Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, իրավական անարդարությունը գագաթնակետին է հասել…»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ