Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման հետևողականությամբ հարցեր չեն ուղղվում հենց Ռոբերտ Քոչարյանին…». Հենրիխ Դանիելյան

Մարտ 25,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:57
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է.

«Միհրդատ Մադաթյանը, ներկայանալով որպես Ռոբերտ Քոչարյանի թիմակից, շարունակաբար հարցադրումներ է հնչեցնում 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ այդ հարցերն ուղղվում են ոչ թե երկրորդ, այլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման հետևողականությամբ հարցեր չեն ուղղվում հենց Ռոբերտ Քոչարյանին։ Մասնավորապես՝ ինչ դիրքորոշում ուներ նա 2018-ի գործընթացների նկատմամբ։ Աջակցու՞մ էր այդ շարժմանը, թե՞ ոչ։ Սատարու՞մ էր Սերժ Սարգսյանին՝ իշխանությունը պահպանելու հարցում, նախընտրու՞մ էր չմիջամտել, թե՞ ուղղակի կամ անուղղակի սատարում էր Փաշինյանին՝ խրախուսելով Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող «մերժման օպերացիան»։

Երբ հանդես ես գալիս որպես որևէ մեկի գաղափարակից կամ թիմակից, ապա նախ և առաջ հարցադրումներ պետք է ուղղես հենց նրան։

Իսկ մենք՝ մոտ ապագայում, փաստերի հիման վրա կհրապարակենք տեղեկատվություն, որի արդյունքում մեր հայրենակիցները կստանան սպառիչ պատասխաններ վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31