Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն ֆեյսբուքներում այնքան գումար է ծախսում մեր դեմ՝ հակաքարոզչություն իրականացնելու, որ դրանով կարող էր մի փողոց սարքել»․ Դերենիկ Մալխասյան

Մարտ 25,2025 22:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանն այսօր Գյումրու Անի թաղամասում այս քաղաքական ուժի կազմակերպած մեծ հանրահավաքի ժամանակ խոսեց իրենց համակիրների նկատմամբ կիրառվող ճնշումներից։

Նա ասաց, որ այնպիսի ճնշումներ են գործադրում, որ մարդիկ չուզեն քարոզարշավի գալ՝ հրապարակային չերևալու համար։

«ՔՊ-ն, իհարկե, դրանով չի սահմանափակվում, սկսել է շատ էժան ու կեղտոտ քարոզչություն իրականացնել «Մայր Հայաստանի» դեմ․ ֆեյսբուքներում, տարբեր սոցիալական հարթակներում այնքան գումար են ծախսել «Մայր Հայաստանի» դեմ հակաքարոզչություն անելու համար, որ կարող էին այս թաղամասում՝ «Անիում» մի փողոց ասֆալտապատել, փողոցները քանդված են, կարող էին մի խաղահրապարակ ստեղծեին, բայց չէ, իրենք այդ գումարները ներդրել են «Մայր Հայաստանի» ու մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ քարոզչություն անելու մեջ», -ասաց Դերենիկ Մալխասյանը։

Նա բնակիչներին փոխանցեց իրենց ստացած տեղեկատվությունն առ այն, որ եթե իր ձևակերպմամբ՝ ՔՊ-ն մոլորեցնի գյումրեցիներին ու զարտուղի ճանապարհով տիրանա քաղաքապետի աթոռին, էականորեն կբարձրացնի գույքահարկը, ընդ որում տարբեր թաղամասերում՝ տարբեր չափերով։

«Սա իրենց գործելաոճն է, մենք ստուգում ենք այս տեղեկատվությունը, թե որքանով է համապատասխանում իրականությանը, բայց ասեմ՝ իրենցից ամեն ինչ հավատալու է, որովհետև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանն անմեղ դեմքով ասում էր բնակիչներին՝ ասեք, կանենք։ Չէին խոսում տրանսպորտի․ գույքահարկի, կարմիր գծերի թանկացման մասին, բայց հենց եկան իշխանության, 13 անգամ կարմիր գծերը թանկացրեցին, 100 տոկոսով ուզում էին թանկացնել տրանսպորտը, բայց մի քիչ ավելի քիչ ստացվեց՝ «Մայր Հայաստանի» ավագանու շնորհիվ։

Մի խոսքով, իրենցից հավատալու է, որ իրենք գան իշխանության, գույքահարկն էլ կթանկացնեն, տրանսպորտն էլ կթանկացնեն, ինչ հնարավոր է կթանկացնեն ու կասեն՝ բա ժողովուրդ ջան, պիտի թանկացնենք, որ գործ անենք։ Գործ անելն էլ բնականաբար չի ստացվում էդ մարդկանց մոտ․ էլեկտրաավտոբուսներ են ստացել Գյումրիում, բայց այդ մարդկանց մոտ չի ստացվում շահագործել՝ վարչարարական խնդիրների պատճառով։

Ավտոբուսը կա, չեն կարողանում շահագործել, խոսում են աշխատանքից, իրենք ամեն ինչ թանկացնելու են և պարգևավճար են բաժանելու իրենց ՔՊ-ական շրջանակներին։

Լավ կշռադատեք ընտրության գնալիս, գնացեք ընտրության՝ ՔՊ-ին մերժելու օրակարգով»,-եզրափակեց Դերենիկ Մալխասյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31