Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները վերջին հավաքն են անցկացնում, համապատասխանաբար, Երեւանում եւ Գյումրիում: Նրանք պատրաստվում են ապրիլի 13-ից 21-ը Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականների մարզչական շտաբերը հրապարակել են մրցավայր մեկնող թիմերի վերջնական կազմերը: Մեր երկու հավաքականներն էլ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են ամբողջական կազմերով՝ 10-ական մարզիկ:
Aravot.am-ը օրեր առաջ հրապարակել էր կանանց հավաքականի կազմը: Այն մնացել է անփոփոխ. 55 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան, 76 կգ՝ Աննա Ամրոյան, Միլենա Խարատրյան, 81 կգ՝ Էմմա Պողոսյան, Մարգարիտա Առաքելյան, 87 կգ՝ Լիաննա Գյուրջյան, Տաթեւ Հակոբյան, +87 կգ՝ Ջուլիետա Ավանեսյան, Մերի Թումասյան: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է:
Տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հավաքականում ընդգրկել է հետեւյալ ծանրորդներին. 61 կգ՝ Գառնիկ Չոլակյան, 73 կգ՝ Գոռ Սահակյան, 81 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Մնացական Աբրահամյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Արա Աղանյան, Պետրոս Պետրոսյան, 109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Վարազդատ Լալայան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ