Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշեր-ցերեկ ստից խաղաղություն է մուրում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե դու ունես գերիներ. Նելա Գրիգորյան

Մարտ 25,2025 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պետական մակարդակով ատելությունն արցախցիների նկատմամբ ավելանում է: Նույնիսկ մեր պաշտոնյաների նկատմամբ էլ կատարվեց այդ ատելությունը, հետապնդումներ ՝ սկսած մեր նախագահից մինչեւ մեր քաղաքապետեր: Դրա համար դրան չեմ վստահում, օր օրի վաճառում է Հայաստանը, Ջերմուկի մասը, կեսը չկա, նույնը շարունակվում է Գեղարքունիքից, Սյունիքից, վերջերս էլ Տավուշից: Ստից խաղաղություն է մուրում, գիշեր-ցերեկ մուրում է խաղաղություն, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե դու ունես գերիներ, եթե դու ունես կորսված հայրենիք՝ Արցախ չկա, Հայաստանի մի մասը չկա: Անցած տարի ամռանն էր, հիշում եմ՝ գտնվում էր ՄԱԿ-ի գագաթաժողովում, այնտեղից էլի մուրում էր խաղաղություն, ոչ մի խոսք գերիների մասին: Ո՞նց սատարեմ այս իշխանություններին: Դրա համար եկել եմ, որ ասեմ, որ չեմ վստահում նրան ու նրա խունտային»,- այսօր «Սրբազան պայքար» շարժման անդամների «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Նելա Գրիգորյանը՝ մասնակցելով անվստահության քվեարկությանը:

Տարբեր քաղաքացիներ, որոնք իրենց անվստահությունն էին հայտնում ակցիային մասնակցելով, իշխանությունների՝ մասնավորապես Փաշինյանի հասցեին նաեւ գրություններ էին թողնում թերթիկների վրա՝ սկսած վիրավորական խոսքերից մինչեւ ամոթանք:

Մի քաղաքացի էլ ասաց, թե չի կարող դեմ չլինել այս իշխանություններին, որովհետեւ. «Կերան մեզ: Բա մենք այսպիսի՞ Հայաստան ենք տվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31