Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նպատակը Հայաստանի վերացումն է, կարող է միակողմանի ստորագրել. Հովհաննես Իշխանյանը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Մարտ 25,2025 18:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ լրագրողների նկատմամբ նման վարք է ցուցաբերվում, դա կարող են անել միայն այն մարդիկ, որոնք պետությունը քանդել են: Օրինակ, Արցախի Հանրապետությունը նրանք քանդել են: Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, կամ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը վիրավորում էին լրագրողներին, Հանրապետական կուսակցությունը ստեղծեց Էթիկայի հանձնաժողով, որպեսզի զսպի այդ մարդկանց ոչ պատշաճ կեցվածքից: Բայց սրանք եկան եւ վերացրին էթիկայի հանձնաժողովը»,-«Հայելի» ակումբում նշեց հանրային գործիչ, վավերագրող Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով լրագրողի հանդեպ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին:

«Սարգիս Խանդանյանը, որը ժամանակին լրատվամիջոցում լավ տղա էր, բայց իշխանության մեջ դարձավ դավաճան, կողմ էր նրան, որ այդ էթիկայի հանձնաժողովը չլինի: Բացի Անդրանիկ Քոչարյանից, սրանք Քրիստինե Պողոսյան ունեն, Հայկ Կոնջորյան, Արթուր Հովհաննիսյան…նաեւ Ալեն Սիմոնյանը կա, Նիկոլ Փաշինյանը՝ լինելով լրագրող, եկավ ու առաջինը սկսեց լրագրողների հանդեպ ճնշումները…Այս պարագայում, երբ լրագրողական համայնքը համերաշխություն հայտնելու ձեւը չի գտնում, սրանք հաբռգում են»,-հավելեց Հովհաննես Իշխանյանը:

Նաեւ ընդգծեց, որ Անդրանիկ Քոչարյանից որեւէ մեկը պետք է հարցազրույց չվերցնի, մինչեւ նա ներողություն չխնդրի Հռիփսիմե Ջեբեջյանից, ում վիրավորել է եւ ողջ լրագրողական համայնքից:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ոչինչ չի զիջել, Հովհաննես Իշխանյանն այսպես արձագանքեց. «Մեր զինվորները զոհվել են Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ սրանք զոհել են տղաներին՝ իրենց իշխանության պահպանման համար: Սրանք գրկում են այն մարդկանց գրքերը, տալիս են մեր զինվորների պահած տարածքները նրանց, ովքեր մեզ զրկում են ինքնիշխանությունից»:

Խաղաղության համաձայնագրի մասին էլ Հովհաննես Իշխանյանն ասաց, որ Փաշինյանը «ցեղասպանության պայմանագիր» է ուզում ստորագրել. «Եթե սրա համար նպատակը Հայաստանի վերացումն է, կարող է նաեւ միակողմանի ստորագրել: Ո՞վ է այդ փաստաթուղթը երաշխավորելու, Ալեն Սիմոնյա՞նը, թքելո՞վ է պաշտպանելու երկիրը…»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31