ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մարդու իրավունքների պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, տեղեկատվական հարցումներ է ուղարկում պետական տարբեր կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ստացված տեղեկություններն օգտագործվում են կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության նպատակով: Այդ հարցումերին ի պատասխան ստացված գրությունները հնարավորություն են տալիս գնահատելու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկության տրամադրման՝ օրենքով սահմանված նորմերի կատարումը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջների տեսանկյունից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շուրջ 10 տարի իրականացնում է նման ուսումնասիրություն և այս տարիների ընթացքում տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում տեղեկատվության շրջանառությունը դարձել է ավելի դյուրին: Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կրճատել է տեղեկատվական հարցումների ուղարկման և դրանց պատասխանների ստացման ժամանակահատվածները, քանի որ փոստային ծառայության համար նախատեսված 7 օրերը նույնպես կրճատվել են։ Արձանագրենք, որ պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարցումներին մեծամասամբ պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները պահպանելով։
Կազմակերպության կողմից հերթական ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ներկայացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կատարման վիճակը 2024թ.-ին՝ համաձայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ստացած պատասխանների։
2024թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՔԱՎ գրասենյակը ուղարկել է 293 տեղեկատվական հարցում, որից ժամանակին են ստացվել 203-ը (69․3%), ուշացած 61-ը (20․82%), իսկ 29 (9․9%) հարցման պատասխան չի տրվել:
Կարդացեք նաև
Ամփոփելով 2024թ. պետական կառույցների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվական հարցումներին տրված պատասխաններն ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների, բաժանել ենք 4 խմբի՝ ըստ նրանց տված պատասխանների ժամանակագրական ճշտապահության՝
1.2024թ.-ին բոլոր տեղեկատվական հարցումներին ժամանակին պատասխաններ տրամադրած կառույցներն են՝
➢ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը
➢ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը
➢ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը
➢ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
➢ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը
➢ ՀՀ փաստաբանների պալատը
➢ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմինը
➢ ՀՀ Դատական դեպարտամենտը
➢ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը
➢ Էթիկայի եւ կարգապահական հարցերով hանձնաժողովը
➢ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը
➢ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն
➢ Վանաձորի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ը
➢ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը
➢ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն
➢ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը
➢ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը
➢ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը
➢ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը
Համեմատության կարգով նշենք, որ 2023թ.-ին միայն ժամանակին պատասխաններ տրամադրած կառույցներն են եղել՝
➢ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով
➢ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը
➢ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
➢ ՀՀ փաստաբանների պալատը
➢ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը
➢ ՀՀ Կադաստրի կոմիտե
➢ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
➢ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
➢ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ
➢ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
➢ ՀՀ Ֆինանսների նախարարություն
➢ Հայաստանի Ապահովագրողների բյուրո
Համեմատելով 2023 և 2024 թվականներին կազմակերպության կողմից տեղեկատվական հարցումներին ժամանակին պատասխան տրամադրած կառույցների ցանկը, նկատում ենք, որ հինգ կառույց կրկնվում է ցանկում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Նախորդ՝ 2022-2023թթ․ համեմատ կառույցների ցանկն ավելացել է ևս մեկով։
- 2024թ.-ին ժամանակին և ուշացած պատասխաններ տրամադրած կառույցներն են՝
➢ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը
➢ ՀՀ Քննչական կոմիտեն
Համեմատության կարգով նշենք 2023թ.- ին ժամանակին և ուշացած պատասխաններ տրամադրած միակ կառույցը եղել է ՝
➢ ՀՀ Քննչական կոմիտեն
Նշենք, որ ինչպես 2023թ․-ին, այնպես էլ 2024թ․-ին կազմակերպության կողմից ՀՀ Վարչապետին ուղղված հարցումներից 1-ը մնացել է անպատասխան, մինչդեռ 2022թ․-ին Վարչապետին ուղղված 3 հարցումներից 2-ին պատասխանը ստացել ենք ուշացած, 1 հարցման պատասխանվել էր ժամանակին և չպատասխանված հարցումներ չեն եղել։
3.2024թ.-ին ժամանակին, ուշացած և պատասխաններ չտրամադրած կառույցներն են՝
➢ ՀՀ Վարչապետը
➢ ՀՀ Արդարադատության բնագավառի կառույցները
➢ ՀՀ Դատախազությունն իր ստորաբաժանումներով
➢ ՀՀ Սոցիալական և առողջապահական բնագավառի կառույցները
➢ ՀՀ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները
➢ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն իր ենթակառուցվածքներով
➢ ՀՀ Պաշտպանության նախարարությունը
➢ ՀՀ Վարչական դատարանը
➢ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
Համեմատության կարգով նշենք, որ 2023թ.-ին ժամանակին, ուշացած և պատասխաններ չտրամադրած կառույցները եղել են՝
➢ ՀՀ Վարչապետը
➢ ՀՀ Արդարադատության բնագավառի կառույցները
➢ ՀՀ Դատախազությունն իր ստորաբաժանումներով
➢ ՀՀ Սոցիալական և առողջապահական բնագավառի կառույցները
➢ ՀՀ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները
➢ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը
➢ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն իր ենթակառուցվածքներով
➢ ՀՀ Պաշտպանության նախարարությունը
➢ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը
Ինչպես տեսնում ենք և՛ ժամանակին, և՛ ուշացած, և՛ չպատասխանված գրությունների խմբում կառույցների ցանկը մասամբ կրկնվում է, և սա փաստում է այն մասին, որ կառույցները չեն վերանայում իրենց վերաբերմունքը տեղեկատվական հարցումներին պատասխանելու ժամանակագրության պահպանման վերաբերյալ։
4.2024թ.-ին ուշացած և պատասխաններ չտրամադրած կառույցներն են ՝
➢ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը
➢ Բնակչության հատուկ սպասարկում համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ՀՈԱԿ-ը
➢ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը
➢ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն
➢ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբը
➢ ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ը
➢ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը
➢ ՀՀ նախագահը
➢ ՀՀ Կենտրոնական բանկը
➢ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը
➢ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը
➢ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը
Համեմատության կարգով նշենք, որ 2023թ.- ին ուշացած և պատասխան չտրամադրած կառույցը եղել է՝
➢ ՀՀ փոխվարչապետ
➢ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
➢ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը
➢ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե
➢ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբ
Այսպիսով, ՀՀ Գլխավոր դատախազությունը, արդարադատության ոլորտը և տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումներին ամենաշատ թվով ժամանակին պատասխաններ տրամադրած կառույցներն են։
Ուսումնասիրությունը ԱՅՍՏԵՂ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ