Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:
Ա.Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:
Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը:
Կարդացեք նաև
ՀՀ Անվտանգության խորհուրդ