Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում». «Իմ քայլը» հիմնադրամը պիլոտային ծրագիր է մեկնարկել

Մարտ 25,2025 18:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ մարտի 25-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահումպաշտոնապես մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի նոր՝ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային  ծրագիրը։ Բացման միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին և«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, խորհրդի այլ անդամներ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շեն Մինը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և ծրագրի շրջանակում համագործակցող տարբեր մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ:

Ծրագիրը նպատակ ունի արվեստի նկատմամբ հետաքրքրված, բայց հասանելիության բացակայության պատճառով մշակութային կյանքի հետ շփվելու սահմանափակ հնարավորություն ունեցող երեխաներին ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։ Այս պիլոտային փուլի շահառուները 40 երեխաներ են  Տավուշի մարզից, ովքեր այսօր Երևանում էին իրենց ուղեկցող մեծահասակների  հետ։ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում»  ծրագիրը ներառում է  ուսուցողական ու զվարճալի այցելություններ 10 թանգարաններ, թատրոն, օպերա,բալետ, ինչպես նաև մասնակցություն չինական մշակութային օրվան:

Երեխաները մասնակցեցին բացման միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի սպասվող փուլերը, մանրամասներն ու ընդհանուր տեսլականը։ Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ամփոփելով միջոցառումը, հայտարարեց ծրագրի մեկնարկը:  Ընթերցվեցին մի քանի երեխաների շարադրություններից հատվածներ, իսկ դպրոցականներից մեկը հանդես եկավ սեփական շարադրության ընթերցմամբ: Միջոցառման ավարտին նրանց հանձնվեցին մշակութային ճամփորդության մեկնարկային նվեր-փաթեթներ՝ տիկին Աննա Հակոբյանի և գործընկերների կողմից։ Միջոցառումը եզրափակվեց «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղեցիկ երաժշտական ելույթով և խմբային լուսանկարով։

Մեկնարկից անմիջապես հետո երեխաներն իրենց առաջին շրջայցն իրականացրին հենց Ազգային պատկերասրահում և մասնակցեցին «Խճանկարի արվեստը» կրթական ծրագրին` դրանով իսկ խորհրդանշելով ծրագրի մեկնարկն ու մշակութային գիտելիքներով լի ճանապարհի սկիզբը։

Ծրագրի ավարտին` հունիսին, երեխաները լրացնելու են հատուկ պատրաստված փոքրիկ հարցաթերթիկ, որը կօգնի գնահատել ծրագրի արդյունավետությունը՝ հասկանալու, թե որքանով են նրանք կարողացել ընկալել և հիշել մշակութային այցերի ընթացքում ստացած գիտելիքներն ու տպավորությունները։ Սա նաև կարևոր տվյալներ կտրամադրի հիմնադրամին՝ հետագա փուլերը ավելի նպատակային և արդյունավետ ձևավորելու համար։

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31