Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն Ալիեւի հետ շախմատային խաղը պարտվել է բոլոր հնարավոր եւ անհնար առումներով եւ հիմա փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ»․ Հայկ Մամիջանյան

Մարտ 25,2025 18:07

«Նիկոլ Փաշինյանը զիջել է հնարավոր ամեն ինչ, այն փաստաթուղթը, որն իրենք խաղաղության պայմանագիր են անվանում, մեջը սահմանազատման մասին, մեր օկուպացված տարածքներն ազատելու մասին որեւէ տառ չկա։ Մեր տղաները գերի են Բաքվում, մենք բանակցում ենք»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա հավելեց․ «Փաշինյանն Ալիեւի հետ շախմատային խաղը պարտվել է բոլոր հնարավոր եւ անհնար առումներով եւ հիմա փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ։ Բայց այս ամենին շատ քիչ է մնացել։ Կա իրադարձությունների զարգացման երկու տարբերակ՝ կամ շատ քիչ է մնացել բոլորիս, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, կամ քիչ է մնացել ամոթին, խայտառակությանը, պարտվողականությանը, եթե հայրենասերները հասնեն իշխանության»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա ասաց, որ սահմանազատման հարցով զբաղվում է կոնկրետ հանձնաժողովը։ Դրա համար դա պայմանագրով սահմանված չէ։ «Գերիների հետ կապված․ պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր ունենք 23 գերեվարված անձ։ Եվ այդ աշխատանքը շարունակվում է, դա պայմանագրի մեջ ամրագրելու հարցը չէ, աշխատանքը շարունակվում է պայմանագրից դուրս, որովհետեւ պայմանագիրը կարող է եւս երկու տարի չստորագրվի, բայց մեր գերիները կարող է հնարավորինս շուտ վերադառնան»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31