Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների բնակապահովման պետական ծրագիրը ձախողվել է, 25-30 հազար ընտանիքների փոքր մասն է շահառու դարձել»․ Արթուր Խաչատրյան

Մարտ 25,2025 17:47

«Այսօր Հայաստանում ապրող արցախցիները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում՝ իրավական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական։ Պատահական չէ, որ նրանց մի ստվար զանգվածը լքել է Հայաստանը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ բնակապահովման պետական աջակցության ծրագիրը ձախողվել է, 25-30 հազար ընտանիքների մի փոքր մասն է այդ ծրագրի շահառու դարձել։ Տրամադրվող գումարը չնչին է, չի կարող բավարարել բնակարան գնելու համար, մանավանդ փոքր ընտանիքների դեպքում։ Գումարից բացի, ծրագրից օգտվելու պայմաններն անհասկանալի սահմանափակումներ են ենթադրում։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ 40+10 հազար աջակցության ծրագրի դադարեցումը հանգեցնելու է սոցիալական անկայունության խորացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31