Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում սա խաղաղության մասին թուղթ չէ, սա թուրքի համար նախատեսված «ասեք, անեմ, արել եմ ու էլի կանեմ» բանաձեւով մի թուղթ է»․ Աննա Մկրտչյան

Մարտ 25,2025 17:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ավելի նվաստացուցիչ ձեւակերպում, քան Հայաստանը գնում է համարձակ զիջումների, հնարավոր չէր պատկերացնել։ Նույնիսկ դիվանագիտական լեզուն չի բավարարել, որպեսզի թաքցվի այս ստորացումը։ Յոթ տարի է, ինչ իշխանազավթները կան, եւ ոչ մի տարի չի անցել առանց զիջման ու կորստի»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա նշեց, որ քննարկվող փաստաթղթով նոր մեծ դավադրություն է պատրաստվում Հայաստանի դեմ։ «Ճիշտ է, հայ ժողովրդից գաղտնի են պահում այդ թղթի պարունակությունը, բայց հո հայ ժողովուրդը Նիկոլի բովանդակությունը գիտի՝ հող հանձնող, աթոռից կառչած, դավաճան։ Իրականում սա խաղաղության մասին թուղթ չէ, սա թուրքի համար նախատեսված «ասեք, անեմ, արել եմ ու էլի կանեմ» բանաձեւի շրջանակներում մի թուղթ է։ Ասել են՝ Արցախը տուր, հանձնել է, ասել են՝ Արցախը հայաթափի, հայաթափել է, ասել են՝ հայի թափված արյունը ուրացի, ուրացել է։ Հիմա շրջափակման մեջ են դնում Հայաստանը՝ դելիմիտացիայի անվան տակ, եւ ասում են՝ մեզ այս փուլում երաշխավորներ պետք չեն։ Դե հա, առուծախի համար միջնորդ պետք չէ, երբ գնորդի հետ արդեն երկար ժամանակ է՝ կապի մեջ ես»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31