«Չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը»,- հարցին՝ Ադրբեջանի հետ արդյոք եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետի, տեղի մասով, կա՞ համաձայնություն՝ երբ այն կստորագրվի, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա տեղեկացրեց՝ պաշտոնական Երևանն անմիջապես այն հայտարարությունից հետո, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասներ․ «Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, զուգահեռ կամ հետո։ Պետք է շարունակենք բանակցել, գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ լուծումներ, երկար խաղաղություն ապահովող լուծումներ»։

Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan and the Minister of Foreign Affairs of the Islamic Republic of Iran, Seyed Abbas Araghchi gave a joint press conference at the RA Ministry of Foreign Affairs in Yerevan, Armenia
Լրագրողները Իրանի ԱԳ նախարարից հետաքրքրվեցին՝ Իրանը պատասխանե՞լ է ԱՄՆ նախագահի նամակին և արդյոք Իրանը պատրա՞ստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության շուրջ բանակցություններ սկսել, Սեյեդ Աբբաս Արաղչին պատասխանեց․ «Մենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին։ ԱՄՆ-ի հետ մեր բանակցություններում մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է։ Մենք առավելագույնս ճնշումների ներքո ենք և′ ռազմական սպառնալիքների ֆոնին, և′ տնտեսական պատժամիջոցների ավելացման։ ԱՄՆ-ի հետ չենք ունենա ուղիղ բանակցություններ։ Իրանը միշտ պատրաստ է եղել խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցել։ Հիմա էլ մենք եվրոպական երեք երկրների և մյուս երկրների հետ, որոնք շահագրգռված են, ունենք բանակցություններ։ Ընդհանուր մեր միջուկային ծրագրի վերաբերյալ մենք երբեք չենք լքի բանակցային սեղանը»։
Նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել․ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ