«Մինչ ՀՀ իշխանություններն ու նրանց քարոզչամեքենան փորձում են հայ ժողովրդին համոզել ու ներշնչել, թե մենք մենակ ենք եւ միջազգային հանրության կողմից լքված, Եվրոպառլամենտը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունում՝ Արցախի բռնազավթմանը տալով էթնիկ զտում գնահատականը եւ Ադրբեջանից պահանջելով անհապաղ ազատ արձակել 23 հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ օրերս Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատները բանաձեւ են ընդունել՝ կարեւորելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունն ու պաշտպանելով բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։ «Այս դրվագներն այն մասին են, որ միջազգային ինստիտուցիոնալ գործիքներն ու մեխանիզմները սպառված չեն, սակայն պետական տեսլական ունեցող իշխանության համար։ Իսկ վարչախումբը փորձում է իր դիվանագիտական կատաստրոֆիկ անկարողությունն ու ազգային տեսլականի բացակայությունը կոմպենսացնել մեղավորներ նշանակելով ու հանրությանը համոզելով, թե պարտությունն ու կապիտուլյացիան են մեր գոյության գրավականները»,- հայտարարեց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ