Նախընտրական քարոզչության խախտման արձանագրում
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, «Հանրային ծառայության մասին» օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը՝ ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ՝ ողջ ընտրական գործընթացում հանրային ծառայողների համար սահմանում են քաղաքական զսպվածության պահանջ:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները ՉՊԵՏՔ է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի՝ որպես թեկնածուի գործունեությունը լուսաբանող տեսաձայնային հոլովակներ, ֆիլմեր կամ նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ։
Գյումրու համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները:
Կարդացեք նաև
Վերջինս՝ իր ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապահաշինարարական աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը՝ «Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու» մեկնաբանությամբ, ակնհայտորեն ծառայեցնելով պետական միջոցները՝ որպես նախընտրական քարոզչական խոստում:
ՊԶՄԿ համահիմնադիր՝
Գոհար Մելոյան
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ
«Հայաքվե» դիտորդական առաքելություն