Region monitor. Թուրքիայում բողոքի ալիք է՝ Իմամօղլուի ձերբակալությունից հետո:
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը մեծ հակազդեցություն է առաջացրել Թուրքիայում։
Իրավապահ մարմինները հայտնում են, որ 41 մարդ արդեն ձերբակալվել է՝ «Էրդողանին վիրավորելու», «հավաքների և ցույցերի մասին օրենքը խախտելու» և «ոստիկանին դիմադրություն ցուցաբերելու» մեղադրանքներով։