Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեռնատարների վարորդների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ու ծախսերը նվազեն»․ Իրանի ԱԳ նախարար

Մարտ 25,2025 16:38

«Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են։ Փորձագետները, աշխատանքային խումբն այդ ուղղությամբ աշխատել է։ Մենք ունենք մոտավոր բանաձև, որը երկու երկրների բեռնափոխադրողների և վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ և ավելի հարմարավետություն կառաջարկի։ Առաջիկայում կվերջնականացվեն աշխատանքները։ Դրանից հետո կհանրայնացնենք»,-հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու սահմանին բեռնատարների հայ վարորդների համար դիզվառելիքի թանկացման հարցը, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Իրանի ԱԳ նախարարն էլ ասաց․ «Հաստատում եմ այն, ինչ ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Պայմանավորվել ենք, որ վարորդների և բեռնատարների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ու ծախսերը պիտի նվազեն, որպեսզի բեռնափոխադրումների ուղղությամբ կապերը զարգանան երկու երկրների միջև։ Ձևավորվել է աշխատանքային խումբ, որ հետամուտ լինեն այդ խնդիրների լուծմանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31