Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում էսկալյացիայի ավելացման վտանգ կա»․ Իրանի ԱԳ նախարար

Մարտ 25,2025 16:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բազմիցս ընդգծել ենք, որ բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ։ Ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ-ի վերաբերմունքն այն է, որ մեր պետությունների միջև սահմանների անքակտելիությունն ունի կենսական նշանակություն»,- Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպմանը հաջորդած նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

A meeting between the Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan and the Minister of Foreign Affairs of the Islamic Republic of Iran, Seyed Abbas Araghchi took place at the RA Ministry of Foreign Affairs in Yerevan, Armenia

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին մարտի 24-25-ին պաշտոնական այցով գտնվում է ՀՀ-ում։

Ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը վստահեցրեց՝ ողջունում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնությունը խաղաղության պայմանագրի շուրջ․ «Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ վերջնական փաստաթուղթը ստորագրել։ Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների անկախությանը և տարածքային ամբողջականությանը, դեմ ենք միջազգային սահմանների ցանկացած փոփոխության և ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների։ Սա Իրանի կայուն դիրքորոշումն է»։

Սեյեդ Աբբաս Արաղչին նաև նշեց, որ Իրանն աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկին»։

Լրագրողների դիտարկմանը՝ նշեցիք՝ Իրանը խրախուսում է ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հնարավորինս արագ վերջնական փաստաթուղթը ստորագրել և հարցին՝ ո՞րն է Իրանի դիրքորոշումն այն մասին, որ ադրբեջանական կողմը սկսել է նորանոր նախապայմաններ առաջ քաշել և ապատեղեկատվություն տարածել սահմանային լարվածության մասին և այս հայտարարությունների ֆոնին ինչպե՞ս է գնահատում տարածաշրջանում նոր էսկալացիայի ռիսկը, Իրանի ԱԳ նախարարը պատասխանեց․ «Իրանը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն աջակցում է։ Հուսով ենք՝ ինչքան շուտ երկու երկրների կողմից վերջնական որոշում կայացվի, այդքան Կովկասի խաղաղության ու կայունության համար դա կունենա կարևոր նշանակություն։ Այդ համաձայնագիրը շատ կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հուսով ենք, որ այդ համաձայնագրի՝ շուտով ստորագրմամբ գոյություն ունեցող խնդիրները կլուծվեն»։

Էսկալացիայի վտանգի մասին հարցի առիթով էլ նշեց․ «Էսկալացիայի ավելացման վտանգը տարածաշրջանում գոյություն ունի։ Հուսով ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ՝ այդ վտանգները նվազագույնի կհասնեն և ականատես կլինենք տարածաշրջանում կայունությանը, որը բոլորի շահերից է բխում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31