Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը

Մարտ 25,2025 15:39

Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը՝ պահպանելով նաեւ համաչափությունը, քանի որ այլ ծառայությունների դեպքում եւս այս եղանակն է կիրառվում: Այս փոփոխությունն է առաջարկում գործադիրն «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Զեկուցողի խոսքով փոփոխությունն առաջարկվում է՝ հաշվի առնելով էկոպարեկային ծառայողների կողմից բնապահպանական իրավախախտումներ (ապօրինի ծառահատում, որսագողություն, ձկնագողություն, պետական անտառային հողերի ապօրինի օգտագործում, աղբոտում, աղտոտում եւ այլն) հայտնաբերելու, կանխելու եւ կանխարգելելու գործառույթներից բխող նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող ամենօրյա վտանգը, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույթները (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում ծառայողին, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը):

Օրենսդրական փոփոխությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին կտրվի միանվագ դրամական օգնություն: Դրամական օգնության չափն ու վճարման կարգը կսահմանի Կառավարությունը:

Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Դավիթ Դանիելյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31