Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդանիկը չի հասկացել, թե որտեղ է հայտնվել, իսկ իր տեղը գաղութում է»․ Ալեն Սիմոնյան

Մարտ 25,2025 14:30

Lրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Գյումրիում կայանալիք ընտրություններին։ Նա նշեց, որ թեկնածուների վարկանիշների մասին խոսելու կարիք չկա։ «Ես հավատում եմ գյումրեցու իմաստությանը, ես գիտեմ, որ ինքը բոլորին լավ ճանաչում է, բոլոր ձեւերը գիտի, կգնա իր ճիշտ որոշումը կկայացնի»,- ասաց նա։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ում ինչ-որ մեկի մոտ այլ կարծիք կա՞, որ Գյումրիում Վարդանիկը, Մարտունը եւ մնացածը ներկայացնում են նախկին իշխանությանը։ Ըտենց մարդ կա՞, որ ասում է՝ Վարդանիկը նոր քաղաքական ուժ է, այդ մարդը պարզ է, թե ով է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Գյումրիի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հայտարարություններին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինքը չի հասկացել, թե որտեղ է հայտնվել, իսկ իր տեղը գաղութում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Մեր ժամանակ մանկապարտեզում սիրած խաղերից մեկը ալան փուչիկն էր․ թքում էինք հողի մեջ, թուքն ու հողը խառնում իրար ու ասում «ալան փուչիկ դուրս արի, մամայիս պապայիս չեմ ասի»։ Սրա քիթ մռութին նայելիս այդ խաղն եմ հիշում և՛ անվան համար, և թքելու, և՛, մանավանդ, փուչիկի։
    Ձեր տեղն էլ է գաղութը լինելու։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31