«Պետք է ունենալ այն անկոտրում ոգին, ինչ ունեցել են Անդրանիկ Մարգարյանն ու իր ընկերները»,- Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կարելի է երկիրը դուրս բերել ներկայիս ծանր իրավիճակից։
«Պետք է գաղափարներին, սեփական սկզբունքներին չդավաճանել։ Անդրանիկ Մարգարյանը, նրա ընկերները, այդ թվում նաեւ ես, որպես կրտսեր ընկեր, ընտրել ենք ազգային պետականություն ունենալու գաղափարը, սրանք ընտրել են 30 արծաթով պաշտոն ունենալու գաղափարը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր ՀՀԿ անդամները, Անդրանիկ Մարգարյանի հարազատները այցելել էին նրա շիրիմին՝ մահվան տարելիցի առիթով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ