Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ հո չենք կարող Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն պահել»․ Ալեն Սիմոնյան

Մարտ 25,2025 14:14

«Ես չեմ հասկանում հարցադրումը՝ կար խնդիր, կային հարցադրումներ, որոնք արվել են եւ որոնք շարունակվելու են արվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը մեղմվո՞ւմ է։

«Այն գնահատականները, որոնք կողքից հնչում են՝ հեսա իրենք փոխեցին վեկտորը, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանում է։ Երբ իրեն խաբում են, գցում են, դա արձանագրում է եւ բարձր ասում է։ Երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Մենք երբեւիցե չենք հայտարարել, որ աշխարհի որեւիցե երկրի հետ խզում ենք, պետք է խզենք մեր հարաբերությունները։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Անընդհատ հո չենք կարող լարվածության մասին խոսել ու լարվածություն պահել»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները հայկական կողմը չի վերանայի, ՀԱՊԿ-ը պետք է վերանայի ինքն իրեն՝ հասկանալու համար գոյություն ունի՞, թե՞ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31