«50-60 հազար տոննա սպառազինություն Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ընթացքում տրվել է Հայաստանին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
«Կնքվել են պայմանագրեր, որոնցով մինչեւ հիմա իրենք հոխորտում են։ Համ պայմանագիրն ենք մենք կնքել, համ վարկային միջոցներն ենք ներգրավել, իրենցից մի բան էր մնում՝ էդ թղթերի մեջ ոչ մի բանի ձեռք չտալ։ Պայմանագրերով նախատեսված էր ՀՕՊ համակարգեր, մի քանի հազար ԱԹՍ, որոնց մի մասը Հայաստան էր ժամանելու 2020 թվականից առաջ։ Այ դրանք իրենք չպիտի փոխեին, բերեին ՍՈւ-երը, որոնք մարտագլխիկ չունեին, որոնք բերել էին մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆիի համար»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով սպառազինության որակին՝ Մամիջանյանն ասաց, որ աշխարհում այսօր էլ կան կոնֆլիկտներ, որտեղ այդ զինատեսակներն օգտագործվում են, չի կարելի ասել, որ դրանք մարտունակ չեն։ «Նույն մեր իշխանության տարիներին Հայաստան է բերվել «Իսկանդեր» զինատեսակը։ Առանց պուլտ վաճառվելը ծիծաղելի է, հեռուստացույց չէ, որ առանց պուլտ վաճառվի։ Ավելի լավ է` իրենք պատասխանեն՝ իսկ ո՞ւմ հանճարեղ մտքի թռիչքն էր «Իսկանդերի» կիրառումն անել Շուշիի վրա, այլ ոչ թե պատերազմի սկզբնական փուլերում, երբ «Իսկանդերն» իր մարտական խնդիրն ամբողջությամբ կլուծեր»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ