«Սերժ Սարգսյանն ասել է, թե ում է պարտվել՝ շատ ավելի հզոր այլ երկրների, այլ շահեր հետապնդող ուժերի»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել էր․ «Առաջին ամենահայտնի կապիտուլյացիան Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ»։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ լավ կլինի, որ Ալեն Սիմոնյանն իրենց «մարզիչների, այլ երկրներում գտնվող իրենց քաղաքական ուժի տերերի վերաբերյալ այդպես վստահ պնդումներ չանի: «Մեկ էլ տեսար, կարող է պարզվել, որ իրականում իրենց քաղաքական ուժը քշողները՝ արտերկրյա իրենց տերերը շատ ու շատ ուրիշ նպատակներ ունեն, որոնցից մի մասն արդեն իրականացել են, մի մասն էլ հիմա փորձում են իրականացնել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մամիջանյանը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է «տեր ման գալ», ոչինչ չի փոխվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ