ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց․ «Հետո էլ բողոքում ենք, ասում ենք՝ մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձայն չհանեց։ Բա սխալ ենք մեզ պահել ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք մեզ պահում։ Դրանի՞ց էլ եք բողոքում։ Նախ եւ առաջ եկեք այդպես վստահ չլինենք, որ բոլորի ընկալմամբ՝ հայկական կողմն իրեն սրբորեն է պահում, որովհետեւ նույն ադրբեջանական կողմը հակառակ կարծիքն ունի եւ բողոքում է, նեղսրտում է հայկական կողմի պահվածքից, հայկական քաղաքական գործիչների հայտարարություններից»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց Ալեն Սիմոնյանի այս հայտարարությանը․ «Ալեն Սիմոնյանը նոր ստեղ կանգնած Ադրբեջանի փաստաբանությունն էր անում, ասում է՝ բաներ կան, որ Ադրբեջանն էլ է համարում, որ Հայաստանը լավ չի անում։ Կարո՞ղ է մի հատ էլ Ադրբեջանի քարոզ ստեղ կարդան ՔՊ-ականները»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ