Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը 2.5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին, մոտ 1 միլիարդ դրամի բավարարված հայցեր կան

Մարտ 25,2025 13:06

 Դատախազության՝ պետական և համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում, 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, դատական ակտերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել ընդհանուր 10 միավոր գույքերի նկատմամբ, որոնց արժեքների, ինչպես նաև Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցված դրամական միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 516 միլիոն 153 հազար դրամ:

Այսպես.

  1. Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
  2. Մերձավան բնակավայրի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ ընդհանուր 16 միլիոն 347 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինության, 70.2 քմ մակերեսով ծածկի ու շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.3027 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
  3. Մերձավան բնակավայրում գտնվող՝ 3 միլիոն դրամ շուկայական արժեքով 0.35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
  4. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով, 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
  5. Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
  6. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0.7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ:
  7. Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Օրգով համայնքի «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության, 31 միլիոն 680 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
  8. Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվինէ փոխանցվել շուրջ 80 միլիոն դրամ:

Միաժամանակ, Դատախազության կողմից ներկայացված մի շարք հայցեր բավարարվել են դատարանների կողմից, որոնց՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին կվերադարձվեն հետևյալ գույքերը.

  1. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտությամբ կբHYPERLINK “https://prosecutor.am/article/4808″ռնագանձHYPERLINK “https://prosecutor.am/article/4808″վի 299 միլիոն 342 հազար դրամ և 330 միլիոն 267 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:
  2. 2. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի վարչական սահմանին հարող տարածքում գտնվող՝ 9 միլիոն 388 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5 հա մակերեսով հողամասը: Վճռի դեմ երրորդ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 2024 թվականի օգոստոսի 30-ի վճիռը թողնվել է անփոփոխ:
  3. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Եղեգնաձոր համայնքին են կվերադարձվեն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող 2 հողամասերը, որոնցից մեկը՝ 10.000 քմ մակերեսով (1 հա), իսկ մյուսը՝ 5.000 քմ մակերեսով (0.5 հա):
  4. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Ջերմուկ համայնքին կվերադարձվեն Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող 2 հողամասերը, որոնցից մեկը՝ 13.930 քմ մակերեսով (1.3930 հա) և 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, իսկ մյուսը՝ 2.661 քմ մակերեսով (0.2661 հա) և 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
  5. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին կվերադարձվեն 2 հողամասեր՝ յուրաքանչյուրը 800 քմ մակերեսով (0.08 հա) և շուրջ 1 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
  6. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 254 միլիոն 244 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 6640 քմ մակերեսով հողամասը:
  7. Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 271 միլիոն 475 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 7090 քմ մակերեսով հողամասը:

Միաժամանակ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջով:

Հիշեցնենք, որ թիվ ՀԿԴ/0248/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2025 թվականի ապրիլի 8-ին:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31